Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.01.2017 | 00:03

Ես ատեցի իմ կյանքը, որովհետև ինձ համար չար էին այն գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, քանի որ ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք։ Ես ատեցի իմ ամբողջ վաստակը, որ արել էի արեգակի տակ, քանի որ ես այն թողնելու եմ մի մարդու, որ գալու է ինձնից հետո։

Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ` տիրելո՞ւ է արդյոք իմ բոլոր վաստակին, որ ես վաստակեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո. սակայն սա ևս ունայնություն է։


Ժողովող 2. 17-19

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ